Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է Covid-19-ով վարակված ավելի քան 800 մարդ

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է Covid-19-ով վարակված ավելի քան 800 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4.3 հազար նոր դեպք, մահացել է 33 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկ օրում հոսպիտալացվել է 802 քաղաքացի, որը 3.8 տոկոսով շատ է, քան նախորդ օրը հոսպիտալացվածների թիվը:

Առողջացել է 6612 քաղաքացի, ինչը 0.8 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ օրվա ցուցանիշը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում