Իրանի պաշտպանության նախարարությունը նոր անօդաչու սարքեր կներկայացնի
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին այսօր խոստացել է ներկայացնել «նոր ձեռքբերումները» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտում։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «ԱԹՍ-ների արտադրության բնագավառում մենք նոր ձեռքբերումներ ունենք, որոնց մասին կհայտարարվի մոտ ապագայում», - Աշտիանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը։ Իրանը վերջին տարիներին իրականացնում Է սպառազինությունների մշակում։
Մասնավորապես, փորձարկվել է նոր սերնդի Mersad-16 իրանական բազմանպատակ զենիթահրթիռային համակարգը։ Իրանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ սպառազինության մեջ է հայտնվել Paveh նոր թևավոր հրթիռը, որի թռիչքի հեռահարությունը հասնում է 1650 կիլոմետրի։
Կարծիքներ