Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռի երկրորդ շարասյունը
ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռի երկրորդ շարասյունն այսօր ժամանել է Ստեփանակերտ՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Շարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում: Գերատեսչության «ԿամԱԶ» մակնիշի 20 բեռնատարներ Ստեփանակերտ են հասցրել 300 տոննա շինանյութ՝ փայտ, ապակի և սալիկներ Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունից տուժած բնակելի տներն ու ենթակառուցվածքները վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԻՆ-ի 5 բեռնատարով առաջին շարասյունը նոյեմբերի 21-ին Ստեփանակերտ էր տեղափոխել 45 տոննա շինանյութ:
Կարծիքներ