ԱՊՀ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը պարգևատրել է ՀՀ ԱՆ ՔԿԾ մի քանի պաշտոնյաների

ԱՊՀ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը պարգևատրել է ՀՀ ԱՆ ՔԿԾ մի քանի պաշտոնյաների

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունվարի 26-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությանն ակտիվ մասնակցելու և քրեակատարողական ոլորտում համագործակցության ամրապնդման մեջ զգալի ներդրման համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է պատվոգրով, իսկ պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը պարգևատրվել են շնորհակալագրերով:

Ըստ աղբյուրի՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 2022 թվականի նախագահ, Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պետ Օլեգ Մատկինն իր նամակում շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին Խորհրդի զարգացման գործում ունեցած ներդրումների համար և ընդգծել Հայաստանի ու Բելառուսի քրեակատարողական ծառայությունների միջև համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում