Փաշինյանն Արամ Սարգսյանի և Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է արտահերթ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն Արամ Սարգսյանի և Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է արտահերթ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:  Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում