Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողության

Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողության

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողությանը։ ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Փարիզի խաղաղության համաժողովի նախագահ, Առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Պասկալ Լամին, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Համաժողովը, որին մասնակցում են պետությունների ու միջազգային կազմակերպությունների մի քանի տասնյակից ավելի ղեկավարներ, այս տարի նվիրված էր կորոնավիրուսի համավարակի գլոբալ հետևանքների հաղթահարմանը։ Բացման արարողությանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում