Իրանի իշխանությունները հայտարարել են Ահվազում իրականացված ահաբեկչության կազմակերպիչների առաջնորդի ձերբակալման մասին
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է 2018 թվականին Ահվազ քաղաքում ահաբեկչություն կազմակերպած անջատողական խմբավորման առաջնորդի ձերբակալման մասին:
Հետախուզության նախարարությանը հաջողվել է բացահայտել եւ ձերբակալել «Հարաքաթ ալ-Նիդհալ» խմբավորման առաջնորդ Ֆարաջոլա Չաաբին, փոխանցում է Tasnim- ը:
Նշվում է, որ ահաբեկչական խմբավորումը «հովանավորվում է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի լրտեսական գործակալությունների կողմից` չնայած դրա առաջնորդների ձերբակալության միջազգային օրդերներին»:
Չաաբը, ով հայտնի է Խաբիբ Էսեյվիդ անունով, խոստովանական ցուցմունքներ էր տվել եւ մանրամասներ էր ներկայացրել խմբավորման մյուս ահաբեկչությունների մասին Իրանում:
Նա նոր ահաբեկչություններ էր ծրագրում Իրանում, որոնք կանխվել են իրանական հատուկ ծառայությունների զգոնության շնորհիվ: 2018-ի սեպտեմբերին Ահվազում շքերթի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 25 մարդ էր զոհվել, 60 մարդ վիրավորվել էր:
Կարծիքներ