Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը

Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը

Թուրքիայի հաջորդ համընդհանուր ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին, ինչպես ծրագրված էր՝ չնայած արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության կոչերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«2023 թվականի հունիսն է Թուրքիայում ընտրությունների անցկացման ժամանակը: Սա մեր՝ «Ժողովրդական դաշինքի», որոշումն է», - ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ «Ազգայնական շարժում» կուսակցության կոալիցիան:

Ըստ նրա՝ կառավարությունը էլ ավելի մեծ ջանքեր է գործադրելու եւ հոգ է տանելու, որպեսզի Թուրքիան չմնա ընդդիմության ձեռքերում: Էրդողանը մեղադրել է ընդդիմությանը «ստի քարոզարշավ իրականացնելու» մեջ: «Ըստ նրանց՝ կառավարությունում բոլորը՝ նախագահից մինչեւ խորհրդարանի անդամներ եւ պաշտոնատար անձինք, կոռումպացված են, գողեր են, թմրանյութերի մաքսանենգներ, թալանչիներ: «Մենք ծառայելու քաղաքականությամբ ենք կառավարում երկիրը», - ավելացրեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում