Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Հուլիսի 26-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10177 քաղաքացու հետազոտություն, որից 955-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2938 դեպք: Կատարվել է 28 129 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում