Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 22 000-ը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 22 000-ը

Թուրքիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 22 327-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։

Միաժամանակ, երկրաշարժից տուժածների թիվը, ըստ նախարարի, այս պահին կազմում է 80 278։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Պազարջիկ շրջանում։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 6,6 մագնիտուդով։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում