Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր:
Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:
Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ դատախազության հուշանվեր ժամացույցով:
Պատվիրակությունները մասնակցում են Գլխավոր դատախազության՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովին:
Կարծիքներ