Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել Է 200-ին
Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել Է 200-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամենաշատ չվերթները (84) չեղարկվել են «Դոմադեդովո»-ում, եւս 8-ը՝ հետաձգվել են, հետեւում Է օդանավակայանի տաբլոյից: Եվս 51 չվերթ չեղարկվել եւ 18-ը՝ հետաձգվել Է «Շերեմետեւո»-ում, 17-ը՝ չեղարկվել եւ 16-ը՝ հետաձգվել են «Վնուկովո»-ում:
Հիմնականում չվերթները հետաձգվում եւ չեղարկվում են հարավային տարածաշրջանների, ինչպես նաեւ Մերձսեւծովյան ռուսական ու արտասահանյան ուղղությամբ: Դրանց թվում են՝ Վոլգոգրադի, Դոնի Ռոստովի, Մինվոդի, Անապայի, Նախիջեւանի, Ստամբուլի եւ Խուրգադայի օդանավակայանները: Ավելի վաղ «Ռոսավիացիան» հաղորդել Է մինչեւ մարտի 2-ը Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքի դադարեցման մասին: Աշխատանքը դադարեցվել Է Դոնի Ռոստովի («Պլատով»), Կրասնոդարի («Պաշկովսկի»), Անապայի («Վիտյազեւո»), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորովի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժիտ, Սիմֆերոպոլի օդանավակայաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ