ՈՒԵՖԱ-ն պահանջել է ասուլիսների ժամանակ ձեռք չտալ Եվրո-2020-ի հովանավորների շշերին
ՈՒԵՖԱ-ն արձագանքել է մամուլի ասուլիսների ժամանակ ֆուտբոլիստների արարքներին: Խոսքը նախ Ռոնալդուի և Լոկատելիի մասին է, ովքեր ասուլիսներից առաջ սեղանից հեռացրել էին Եվրո-2020-ի հովանավոր Coca-Cola-ի շշերը։ Իսկ ֆրանսիացի Պոլ Պոգբան գարեջրի շիշը վերցրել էր սեղանից։
«ՈՒԵՖԱ-ն մրցաշարի բոլոր մասնակիցներին հիշեցրել է, որ հովանավորչական գործարքները մրցաշարի անցկացման և Եվրոպայում ֆուտբոլի զարգացման անբաժանելի մասն է»,- ասել են Եվրոյի կազմակերպիչները։
ՈՒԵՖԱ-ի`պաշտոնասկան ներկայացուցիչ Մարտին Կալենի խոսքով՝ ամենամեծ խնդիրները կապված են եղել Ռոնալդուի գործողությունների հետ, բայց միևնույն ժամանակ կազմակերպիչները հասկանում են, որ ֆուտբոլիստները կարող էին այդպես վարվել կրոնական նկատառումներից ելնելով։
Կարծիքներ