Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել 45 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը Նիկոլսկոյե գյուղից 95 կմ հեռավորության վրա է եղել»,- ասվում է հրապարակված տվյալներում։
Կարծիքներ