Կորոնավիրուսը միջամտեց «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլին
Չնայած «Եվրատեսիլի» կազմակերպիչների ջանքերին՝ կորոնավիրուսը թափանցեն նաև «Եվրատեսիլի» 65-րդ երգի մրցույթ, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա շաբաթ օրը Ռոտերդամում, գրում է Euronews-ը:
Երգի նախորդ մրցույթի հաղթող, հոլանդացի երգիչ Դյունկան Լոուրենսը բեմ չի բարձրանա Ահոյի մարզահամալիրում, քանի որ հինգշաբթի նրա կորոնավիրուսի թեստը դրական էր: Նույն պատճառով չի կարող ելույթ ունենալ իսլանդական Gagnamagnið խումբը և նրա մենակատար Դադի Ֆրեյրը, որոնք համարվում են «Եվրատեսիլ-2021»-ի ֆավորիտներ:
Հինգշաբթի եզրափակիչ փուլի լավագույն 10 մասնակիցներին միացան կատարողներ Ալբանիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Պորտուգալիայից, Իսլանդիայից, Սան Մարինոյից, Շվեյցարիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից:
Փորձագետները դժվարանում են կանխատեսել մրցույթի արդյունքները: Շաբաթ օրը կորոնավիրուսի թեստը հանձած 3500 հանդիսատես կկարողանա վայելել մրցույթի վերջին փուլը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ Ռոտերդամի հայտնի մարզադաշտը զբաղեցված կլինի միայն 20%-ով:
Կարծիքներ