Կոտայքի մարզում ծառից կախված հայտնաբերել են 11-ամյա երեխայի դի․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի կախված դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, ով օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարծիքներ