Բայդեն. Իսրայելը չի կարող օգտագործել հումանիտար օգնությունը պաղեստինցիներին որպես սակարկության միջոց
Իսրայելը չի կարող օգտագործել պաղեստինյան բնակչությանն ուղարկված մարդասիրական օգնությունը որպես սակարկության առարկա։ Այս մասին ասվում է ամենամյա «State of the Union» ուղերձում, որով այս պահին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունենում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս ելույթի ամբողջական տեքստը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Իսրայելը պետք է թույլ տա, որ օգնության մեծ ծավալները հոսեն Գազա և ապահովի, որ օգնության աշխատողները չհայտնվեն խաչաձև կրակի մեջ: Այն, ինչ ես ասում եմ Իսրայելի ղեկավարությանը, սա է. մարդասիրական օգնությունը չի կարող դիտվել որպես հետևանք կամ օգտագործվել որպես սակարկության առարկա»,- ասել է Բայդենը:
Կարծիքներ