Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. դեսպան Անն Լույո

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. դեսպան Անն Լույո

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում օտարերկրացի դիվանագետների հետ տեսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորելու հետևանքները:

«Ավերվել կամ վնասվել են բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել: Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում