Համաշխարհային բանկը 280 մլն դոլար կհատկացնի Աֆղանստանի համար օգնության սառեցված միջոցներից

Համաշխարհային բանկը 280 մլն դոլար կհատկացնի Աֆղանստանի համար օգնության սառեցված միջոցներից

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մինչև տարեվերջ մարդասիրական 2 կազմակերպության կտրամադրի 280 մլն դոլար՝ Աֆղանստանի աջակցության համար նախատեսված, սակայն սառեցված միջոցներից։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով բանկի կայքին։

Աֆղանստանի վերակառուցման ֆոնդի դոնորները որոշել են 280 մլն դոլար տրամադրել Պարենի համաշխարհային ծրագրին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ)։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստանա 100 մլն դոլար, ինչը թույլ կտա կենսական կարևոր բժշկական օգնություն հատկացնել 12․5 մլն մարդու և պատվաստել 1 մլն մարդու։ Պարենի համաշխարհային ծրագրին կփոխանցվի 180 մլն դոլար՝ 2․7 մլն մարդու սննդամթերքով ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում