Անգլիայի գավաթ․ Լիվերպուլը և Տոտենհեմը դուրս եկան հաջորդ փուլ

Անգլիայի գավաթ․ Լիվերպուլը և Տոտենհեմը դուրս եկան հաջորդ փուլ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում տեղի ունեցան հերթական հանդիպումները։

«Լիվերպուլը» 4-1 հաշվով առավելության հասավ «Շրուսբերի Թաունի» նկատմամբ։ armsport.am-ի փոխանցմամբ՝մերսիսաիդցիների կազմում ազչի ընկան Քաիդե Գորդոնը, Ֆաբինյոն, որը դարձավ դուբլի հեղինակ և Ռոբերտո Ֆիրմինոն։ «Շրուսբերիի» միակ գոլը խփեց Դանիել Ուդոն։

«Տոտենհեմը» 3-1 հաշվով հաղթեց «Մորկամին»։ Հաղթող թիմի գոլերը խփեցին Հարի Վինքսը, Լուկաս Մոուրան և Հարի Քեյնը։ «Մորկամի» միակ գոլը խփեց Էնտոնի Օ’Քոննորը։

«Վուլվերհեմփթոնը» 3-0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին», «Վեսթ Հեմն» էլ 2-0 հաշվով առավելության հասավ «Լիդսի» նկատմամբ։

Հաղթանակ տարած բոլոր ակումբները պայքարը կշարունակեն 1/16 եզրափակչում։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում