Աշխարհում ավելի քան 2,5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով մեկ շաբաթվա ընթացքում

Աշխարհում ավելի քան 2,5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով մեկ շաբաթվա ընթացքում

Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,5 միլիոն դեպք եւ 64 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել Է 6 տոկոսով, իսկ մահացությունը՝ 12 տոկոսով, հունիսի 23-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակարպությունը (ԱՀԿ):

«Անած շաբաթ (հունիսի 14 – 20-ը) հիվանդության եւ մահվան նոր դեպքերի ընդհանուր թիվը շարունակել Է նվազել. հաղորդումներ են ստացվել ավելի քան 2,5 միլիոն վարակվածների եւ 64 հազարից ավելի մահացածների մասին, ինչը համապատասխանաբար 6 տոկոսով եւ 12 տոկոսով պակաս Է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- նշել Է ԱՀԿ-ն իր համաճարակաբանական տեղեկագրում: Մեկ շաբաթում աշխարհում արձանագրվել են 2 520 684 նոր վարակվածներ եւ 64 075 մահացու վախճաններ:

Հունիսի 20-ի դրությամբ համավարակի սկզբից ի վեր ընդամենը եղել Է ախտահարման 177 866 160 դեպք եւ հիվանդների մահվան 3 857 974 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել Է Հարավ - արեւելյան Ասիայում (21 տոկոսվ) եւ Եվրոպայում (6 տոկոսով), դրա հեստ մեկտեղ դրա աճ Է արձանագրվել Աֆրիկայում (39 տոկսով) եւ Արեւելյան Միջերկրականում (2 տոկոսով), Մահացությունն աճելԷ Աֆրիկայում (38 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (2 տոկոսով), բայց կրճատվել Է Հարավ - արեւելյան Ասիայում (26 տոկոսով), Եվրոպայում (12 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (9 տոկոսով):

Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 324 հազար մարդ եւ մահացել ավելի քան 6 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ 30 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 600 հազար վարակվածեր, մահացել Է 19 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ առայժմ չի հաջողվում կանգնեցնել կորոնավիրուսի մի շաք շտամների տարածումը, որոնք դասվում են «անհանգստություն հարուցող տարբերակների թվին (անգլ. - variants of concern, VOC): Մասնավորապես, «Ալֆա» շտամը, որը հայտնաբերվել Է 2020 թվականին Մեծ Բրիտանիայում, տարածված Է 170 երկրներում:

«Գամմա» տարբերակը, որը սեպտեմբերին հայտնաբերել Է Բրազիլիայում, յոթ օրում ընդլայնել Է իր աշխարհագրությունը՝ 68-ից մինչեւ 71 պետություն: Իր հերին «Դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թականի հոկտեմերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, շաբաթվա ընթացքում ներթափանցել Է հինգ նոր երկիր, եւ այժմ դրանց թիվը հասել Է 85-ի:

Ինչպես ընդգծված Է ԱՀԿ-ի տեղեկագրում, «Դելտան» ունի շատ ավելի մեծ վարակելիություն, քան «Ալֆան», եւ ինչպես սպասվում Է հենց «Դելտան» կդառնա SARS-CoV-2-ի գերակշռող տարատեսակը, «եթե ներկայիս միտումը շարունակվի»: ԱՀԿ-ում չեն բացառում, որ կորոնավիրուսի Էվոլյուցիան «կարող Է հանգեցնել փոփոխությունների, որոնք կսաստկացնեն հիվանդության ընթացքի ծանրությունը» եւ կթուլացնեն հակավիրուսային թերապիայի արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ, ներկայումս գոյություն ունեցող պատրաստուկները «տակավին արդյունավետ են եւ պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից», կարծում են կազակերպությունում: Իրենց գործունությունն են պահպանում նաեւ համավարակի սկզբից կորոնավիրուսով վարկումը կանխելու՝ աշխարհում մշակված միջոցները, որոնք կիրառվում են առողջապահության բնագավառում եւ հասարակական ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում