«Հուսով եմ՝ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը». Մանիլով
ԱՊՀ երկրների հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Մանիլովը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին աջակցելը:
ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում Մանիլովը ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել»:
Նա ողջունել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ այսօր Բաքվում:
«Հուսով եմ, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը», - ասել է նա:
Կարծիքներ