Միրզոյանը և Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Միրզոյանը և Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ պահված անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային-կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից ընդգծել են, որ ԱԳ նախարարները «ժամացույցները միմյանց հետ ճշգրտել են» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության ակտուալ ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկա երկկողմ շփումները։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային սյուժեներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում