Վանեցյանը հեռացավ` վերջնականապես «փչացնելով» ռոբենց ու սերժենց.Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վանեցյանը հեռացավ` ռոբենց ու սերժենց վերջնականապես “փչացնելով”
Մի հարցում Վանեցյանից պետք է շնորհակալ լինենք։
Ապրիլի 17-ից սկսած` նա երկու քայլ արեց, որով, ըստ էության, տրվեց քրեաօլիգարխիկ ընդդիմության վախճանի գործընթացի մեկնարկը։
Հեռու եմ այն մտքից, որ խորհրդարանական ընդդիմության որեւէ սեգմենտ, այդ թվում` Վանեցյանը, քաղաքական հստակ օրակարգ կամ այլընտրանքային քաղաքական բովանդակություն է ունեցել։
Չի եղել նման բան։
Բայց Վանցյանը ապրիլի 17-ին գնաց Ազատության հրապարակ` ստիպելով, որ Ռոբերտը, Սերժը, ՀՅԴ-ն, դրսեւորեն իրենց “ներուժը”:
Դե, այդ “ներուժը” տեսանք։
Կարճ ասած` փողոցը տապալեցին, ինչի հետեւանքով ոչ թե հայրենիքը “փրկվեց”, այլ Նիկոլ Փաշինյանը, ով գործնականում հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական դիալոգում ցանկացած, այդ թվում` վտանգավոր լուծումների գնալու քարտ-բլանշ ստացավ։
Միշտ այսպես է լինում, երբ արժեքներ ու սկզբունքներ չունեցող իշխանությանը հակադրում ես “տրեխային հայրենասիրությունը” դրոշ դարձրած ընդդիմությանը։
Վանեցյանի սպոնտան ակցիան չլիներ, Ռոբերտի ու Սերժի կոմֆորմիստական խորհրդարանական արբանյակները հայրենիքը շարունակելու էին “փրկել” խորհրդարանական պոռոտախոսությամբ` ապառիկով։
Փողոցը տապալվեց, տղերքը մնացին իրենց բարձր “պլանկայի” փլատակների տակ։
Վանեցյանը խոստացել էր ու երկրորդ քայլն արեց` հրաժարվեց պատգամավորի մանդատից։ Իհարկե, վստահ եմ` նրա քաղաքական թիմում այսօր էլ հստակ պատկերացում չկա, թե ինչ են անելու վաղը, որն է լինելու այլընտրանքային հարթակը` Ռոբերտի ու Սերժի հայացքից հեռու(երբ չկա “տրեխային հայրենասիրությունից” տարբերվող քաղաքական օրակարգ, դժվարանում է քաղաքական արդյունավետ պլանավորումը)։
Բայց սա չէ կարեւորը, այլ այն մանթրաժը, որն այս րոպեներին ապրում են Ռոբերտի ու Սերժի կողմնակիցները, ՀՀԿ ու ՀՅԴ պատգամավորները։
Հիմա նրանք պարտվում են ոչ միայն իրենց պոռոտախոսությանը, ոչ միայն մերժված են հասարակության կողմից, այլ մնալու են Վանեցյանի այսօրվա նշաձողի տակ։
Եթե մանդատները պահում են, ստացվում է` իրենց հեղափոխության հեռանկարին չեն հավատում ու գնալու են իրենց ասած` “ուսապարկերի” “քացու տակ” օրենքներ քննարկելու։
Բա տղերք, եթե իշխանափոխություն եք ուզում, վազեք, հերթ կանգնեք Ալեն Սիմոնյանի, ԿԸՀ նախագահի ընդունարաններում` մանդատից հրաժարվելու դիմումներ գրեք։ Բոլորովդ` պատգամավորներից սկսած, ցուցակում դրանց փոխարինողներով` վերջացած։
Արեք էդ քայլը, թող ԱԺ-ում մնա միայն ՔՊ-ն ու գեներացվի խորդարանական ճգնաժամն` արտահերթ ընտրությունների անխուսափելի հեռանկարով։
Չեք անի, որովհետև ձեր նպատակը ոչ թե լեգալ իշխանափոխությունն է, այլ իշխանությունը փողոցի “քաոսով” վերցնելն է։ Կամ էլ` ինչ իմանամ, գուցե Նիկոլին “փրկելն” է ձեր “առաքելությունը” կամ ռուսական “պասերով” Նիկոլին “փչացնելը”, որ նա Պուտինի համար ավելի “սիրելի” դառնա:
Վանեցյանը ձեզանից հեռացավ` ձեզ վերջնականապես “փչացնելով”:
Այդքանով ձեր թեման կարելի է նույնիսկ ավարտված համարել` անցնելով ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորմանը։
Ի դեպ, այս թեմայով լավ նորություններ ունեմ, բայց ամեն ինչի մասին` հերթով։
Կարծիքներ