Վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Լոնդոն

Վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Լոնդոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն:

Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը:

Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում