ԵՄ-ն ներկայացրել է քաղաքական գովազդի սահմանափակման ծրագրերը
ԵՄ-ն ներկայացրել է քաղաքական գովազդի սահմանափակման եւ որոշակի անձնական տեղեկության օգտագործումն արգելելու ծրագրերը, հայտնում է AP-ն։
Արդար եւ թափանցիկ հարցումներ կամ հանրաքվեներ ապահովելուն ուղղված առաջարկները նաեւ կարգելեն քաղաքական թարգեթինգը եւ ուժեղացման մեթոդները, որոնք օգտագործվում են ավելի լայն լսարան ընդգրկելու համար, եթե նրանք օգտագործում են զգայուն անձնական տեղեկություններ, ինչպիսիք են՝ էթնիկ պատկանելությունը, կրոնական համոզմունքները կամ սեռական կողմնորոշումը:
«Քաղաքական նպատակներով թվային գովազդը վերածվում է կեղտոտ եւ ոչ թափանցիկ մեթոդների անվերահսկելի մրցավազքի»,-ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Ժուրովան:
Նրա խոսքով՝ մարդիկ պետք է իմանան, թե ինչու են գովազդ տեսնում, ով է վճարել դրա համար։ «Նոր տեխնոլոգիաները պետք է լինեն ոչ թե մանիպուլյացիայի, այլ էմանսիպացիայի գործիքներ»,-ասել է նա։
Facebook-ի, Google-ի եւ Twitter-ի նման ընկերություններին սպառնում են տուգանքներ, եթե նրանք չհետեւեն կանոններին:
Կարծիքներ