ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանն ապրիլի 24-27-ը ներառյալ կգործուղվի Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե), որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 21-րդ նիստին:
Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 23-րդ կետերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին 2023 թվականի ապրիլի 24-27-ը ներառյալ գործուղել Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 21-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արմեն Աբրահամյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ