Բուլղարիայի նախագահ Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել Է հաղթանակի
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել Է վերընտրման: Այդ մասին հաղորդել Է News.bg բուլղարական ինտերնետ-պորտալը: Ընտրատեղամասում ելքահարցումները ցույց են տալիս, որ Ռադեւն ստացել Է ձայների 64 տոկոսից մինչեւ 68 տոկոսը:
Նրա մրցակից Անաստաս Գերջիկովն ստացել Է ձայների 30 տոկոսից քիչ ավելին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Ռադեւի հաղթանակը լավ նորություն Է «Շարունակում ենք փոփոխությունները» կոալիցիայի համար, որը նոյեմբերին ավելի վաղ հաղթանակ Էր տարել խորհրդարանական ընտրություններում եւ պաշտպանել Ռադեւի թեկնածությունը: Նախընտրական արշավի ընթացքում Գերջիկովը, ինչպես նշվում Է հաղորդագրություններում, մրցակցին մեղադրել Է Ռուսաստանի նկատմամբ չափազանց մեծ համակրանք տածելու մեջ: Սակայն, վերլուծաբանների խոսքով, Ռադեւն առաջին նախագահական ժամկետի ժամանակ ցույց Է տվել, որ նման մեղադրանքներն անհիմն են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ