Մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ
Մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ, ասել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ռայանի խոսքով՝ չնայած մշակման գործում առաջընթացին, անհրաժեշտ է իրատես մնալ դեղամիջոցը ստանալու ժամկետների մասով:
Նա նաեւ նշեց, որ ԱՀԿ-ն աշխատանքներ է տանում պատվաստանյութի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ: «Այս համավարակի դեմ պատվաստանյութերը ոչ հարուստների համար, ոչ աղքատների համար են, դրանք բոլորի համար են»,- ասել է Ռայանը:
Կարծիքներ