Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների հրահրած միջադեպը
Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հայտարարություն է տարածել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հյուպատոսությունը խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը: Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է:
«Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»,- նշված է հայտարարության մեջ:
Կարծիքներ