Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կգործուղվի Էստոնիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի մայիսի 15-19-ը կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի մայիսի 15-19-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ