ՌԴ ԱԻՆ ղեկավար է նշանակվել Պուտինի նախկին թիկնապահը

ՌԴ ԱԻՆ ղեկավար է նշանակվել Պուտինի նախկին թիկնապահը

ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հաստատել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված գեներալ-մայոր Ալեքսանդր Կուրենկովին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։

Կուրենկովը «Ռոսգվարդիայի» տնօրենի տեղակալն էր, նախկինում ծառայել է Անվտանգության դաշնային ծառայությունում և Պահպանության դաշնային ծառայությունում։ Կուրենկովը նաև Վլադիմիր Պուտինի թիկնապահներից է եղել։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն առանց ղեկավարի էր մնացել անցյալ տարվա սեպտեմբերից, երբ Նորիլսկում արկտիկական զորավարժությունների ժամանակ ԱԻՆ նախկին նախարար Եվգենի Զինիչևը մահացել էր կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին փրկելու ժամանակ։ Զինիչևին Ռուսաստանի հերոսի մեդալ է շնորհվել հետմահու։

Радио Свобода-ն նշում է, որ Զինիչևը նույնպես նախկինում եղել է Պուտինի անվտանգությունում։վ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում