Դեսպան Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ
Ապրիլի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին և փոխշահավետ համագործակցությանը։ Կարևորվել է երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը։
Կարծիքներ