Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում մայիսի 6-ին ժամը 13:41-ին ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից՝ օձերն ակտիվանում են հիմնականում մայիս ամսին:  

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հորդորում են սողունների հանդիպելիս անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում