ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 14-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.35 դրամով և կազմել 388.79 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.31 դրամով և կազմել 416.78 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 5.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.00 դրամով և կազմել 472.65 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 646.56 դրամով և կազմել 23891.03 դրամ: Արծաթի գինն աճել է 12.79 դրամով և կազմել 263.69 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ