ԱՄՆ քաղաքացիներին թույլ են տվել Ռուսաստանից և Բելառուսից վերադառնալ առանց COVID-19 թեստի

ԱՄՆ քաղաքացիներին թույլ են տվել Ռուսաստանից և Բելառուսից վերադառնալ առանց COVID-19 թեստի

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը (CDC) վերացրել է Ռուսաստանից և Բելառուսից վերադառնալիս ԱՄՆ քաղաքացիների համար կորոնավիրուսի թեստ հանձնելու պահանջը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հաղորդվում է CDC-ի կայքում։

Բժշկական կարգավորիչը փոփոխել է 2021 թվականի դեկտեմբերի 2-ի գործադիր հրամանը, որը պահանջում է ԱՄՆ մեկնող բոլոր ճանապարհորդներին տրամադրել բացասական կորոնավիրուսային թեստ մինչև մեկնելը: Նորամուծությունը թույլ է տալիս քաղաքացիներին, բնակիչներին և Միացյալ Նահանգների ներգաղթային վիզա ունեցողներին Բելառուսից և Ռուսաստանից մեկնել Միացյալ Նահանգներ՝ առանց COVID-19-ի նախնական թեստավորման։

Ինչպես պարզաբանվել է CDC-ի հայտարարության մեջ, ուղղումը կատարվել է Ուկրաինայի հետ կապված աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Պետդեպարտամենտը ամերիկացիներին առաջարկել էր զերծ մնալ Ռուսաստան և Բելառուս մեկնելուց, ինչպես նաև լքել այդ երկրները՝ նշելով, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողություն է իրականացվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում