Չեխիայում 45 հազար ընտանիք առանց լույսի Է մնացել տեղատարափների պատճառով

Չեխիայում 45 հազար ընտանիք առանց լույսի Է մնացել տեղատարափների պատճառով

Չեխիայում հունիսի 24-ին շուրջ 45 հազար ընտանիքներ առանց լույսի են մնացել տեղատարափների պատճառով, որոնք տեղ-տեղ վերածվել են ամպրոպով անձրեւների: Այդ մասին հայտնել Է ČTK լրատվական գործակալությունը:

Էլեկտրիկների բրիգադներն անսարքությունների վերացման աշխատանքներ են կատարում Էլեկտրահողորդման գծերի 55 տեղամասերում: Այս պահին Էլեկտրականության մատակարարումների առավել բարդ իրավիճակ Է ստեղծված Կենտրոնական եւ Հարավային Չեխիայում: Նորոգման բանվորների բրիգադները հրշեջների օգնությամբ վերացնում են փոթորկային քամու պոռթկումներից տապալված ծառերի կուտակները: Վատ եղանակի հարուցած դժվարությունները դարձել են ազգային երկաթուղու աշխատանքի ընդհատումների պատճառ: Դրա ավելի քան 20 հատվածներում սահմանափակված Է գնացքների երթեւեկությունը:

Տեղատարափ անձրեւները հանգեցրել են գետերում ջրի մակարդակի կտուկ բարձրացման: Որոշ վայրերում հեղեղումների սպառնալիք Է առաջացել: Չեխիայում տեղատարփներն ու ամպրոպային անձրեւներն սկսվել են հունիսի 21-ին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հանրապետությունում եղանակի փոփոխության հարկ Է սպասել առաջիկա հանգստյան օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում