Թարմացում. հունիսի 6-12-ը հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, առողջացել է 47 քաղաքացի
Հունիսի 6-12-ը Հայաստանում իրականացվել է 10 782 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, առողջացել է 47 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 044 դեպք, որոնցից 412 668-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 67 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 625 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 120 713 թեստավորում:
Կարծիքներ