Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ ԱԺ և Լիտվայի Սեյմի միջև միջխորհրդարանական կապերը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ ԱԺ և Լիտվայի Սեյմի միջև միջխորհրդարանական կապերը

Որպես Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար այսօր Ազգային ժողովում մասնակցել եմ Լիտվայի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը: Լիտվայի պատվիրակությունը գլխավորում էր Սեյմի փոխխոսնակ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենիենեն։ Պատվիրակության կազմում էին նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը, հանձնաժողովի անդամ Մարիուս Մատիջոսայտիսը, ՀՀ-ում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը։

ԱԺ գործընկերներիս հետ Լիտվայի պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել ենք մեր շուրջը տիրող անվտանգային վիճակը և մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները, որոնք պահանջում են նաև հասցեագրում միջազգային հանրության կողմից:

Խոսել ենք նաև Լիտվայի և Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների և դրանց խորացման հնարավորությունների մասին` օգտագործելով թե’ առկա գործիքակազմը, թե’ նորերը: Հատուկ շեշտել ենք նաև Լիտվայի հետ մեր ավանդական բարեկամական հարաբերությունների փաստը` հիշելով, որ Լիտվան ըստ էության առաջին երկիրն է եղել, որ ճանաչել է մեր անկախությունը դեռևս 1991թ. օգոստոսի 14-ին:

Պայմանավորվեցինք նաև խորացնել ՀՀ ԱԺ և Լիտվայի Սեյմի միջև միջխորհրդարանական կապերը` դրանց հնարավորինս տալով ավելի մասշտաբային բնույթ: Այս մասին հայտնում է պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում