Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները և վերադարձնել աֆղան ժողովրդին պատկանող ակտիվները։ Այս մասին երկուշաբթի ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«ԱՄՆ-ն անպատասխանատու կերպով դուրս է եկել Աֆղանստանից՝ աֆղան ժողովրդին թողնելով լուրջ հումանիտար ճգնաժամի առաջ և ստեղծելով հսկայական սպառնալիք տարածաշրջանային կայունության համար», – ասել է Վան Ին:

Նախարարը կոչ է արել «անհապաղ ապասառեցնել ԱՄՆ-ում աֆղանական ակտիվները, չեղարկել միակողմանի պատժամիջոցները և Աֆղանստանին օգնել հաղթահարել եղանակային պայմանները։

«Չինաստանն արդեն օգնության ձեռք է մեկնել Աֆղանստանին և կշարունակի օգնություն ցուցաբերել՝ աֆղան ժողովրդի կարիքներին համապատասխան», – ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում