«Տեքստի» ռեժիսորի նոր ֆիլմում Սերգեյ Եսենինի դերում հանդես կգա Ալեքսանդր Պետրովը

«Տեքստի» ռեժիսորի նոր ֆիլմում Սերգեյ Եսենինի դերում հանդես կգա Ալեքսանդր Պետրովը

«Ծառա» եւ «Տեքստ» ֆիլմերի ռեժիսոր Կլիմ Շիպենկոն ֆիլմ կնկարահանի բանաստեղծ Սերգեյ Եսենինի կյանքի վերջին օրերի մասին: «Դեկտեմբեր» աշխատանքային անվանումով կինոնկարում գլխավոր դերում հանդես կգա Ալեքսանդր Պետրովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Start վիդեոսերվիսի մամուլի ծառայությանը:

Ըստ սյուժեի՝ պարուհի Այսեդորա Դունկանը Գերմանիայից գալիս է ԽՍՀՄ սահման եւ պատրաստում է Եսենինի փախուստը։ Պոետը Մոսկվայից մեկնում է Լենինգրադ եւ բախվում դժվարությունների։

Ֆիլմում կնկարահանվեն նաեւ Ալեքսանդր Սամոյլենկոն, Քրիստինա Ասմուսը, Վլադիմիր Վդովիչենկովը: Կինոնկարի վրա աշխատում են Yellow, Black and White ստուդիան եւ Start վիդեոծառայությունը՝ Կինոյի հիմնադրամի եւ «Կինոպրայմ» հիմնադրամի աջակցությամբ:

«Էկրանին դերասանը պետք է կյանքի կոչի դրաման, մահվան մոտ լինելու զգացողությունը, պոետի ներքին ցավը։ Պետրովը, անշուշտ, ունի հատուկ տաղանդ, նա ունի անհրաժեշտ կյանքի փորձ, խառնվածք», - ասել է Շիպենկոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում