Այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի. Փաշինյան

Այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի. Փաշինյան

Մենք մի կողմից խթանում ենք գիտությունը, ժողովրդագրության ոլորտում ենք ծրագրեր իրականացնում, մյուս կողմից՝ ունենք 500 մանկապարտեզ ու 300 դպրոց կառուցելու ծրագիր, որ երեխաները պատշաճ կրթություն ստանան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին տարիներին մենք հստակ արձանագրել ենք՝ դպրոց ասելով միայն շենք նկատի չունենք: Մենք նկատի ունենք հավասարապես բովանդակություն, պատշաճ մակավարժական կադրեր: Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները տեսնեն, որ սա ոչ թե առանձին վերցրած «սպոնտան» որոշումներ են, այլ՝ որոշակի ռազմավարության օղակներ, որը վերջում դառնում է մեկ ամբողջական շղթա:

Ու եթե սրան ավելացնենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ու այն, ինչի մասին խոսել ենք ընտրություններից առաջ ու հետո՝ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը. այս բոլոր հարցերը ունեն շատ լուրջ բարդություններ: Եթե այդ ամենը հեշտ լուծելի լիներ, վաղուց լուծված կլիներ, բայց դա մենք համարում ենք մեր քաղաքական առաքելությունը, որ մենք, այո, այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի», - ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում