Ադրբեջանը Ստեփանակերտում հեռացրել է Շառլ Ազնավուրի հուշարձանը
ԼՂ մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ահազանգում է հերթական վանդալիզմի մասին:
«Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100-ամյակի կապակցությամբ»։
Հուշարձանը Ստեփանակերտում կանգնեցվել էր 2021 թվականին։
Կարծիքներ