Ռուսաստանը շարունակում է մնալ Եվրոպայում էներգետիկ անվտանգության պատասխանատու երաշխավորը. Պեսկով
Ռուսաստանը եղել և մնում է էներգետիկ անվտանգության երաշխավորը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը միշտ եղել և մնում է Եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության պատասխանատու երաշխավորը, և ես նույնիսկ կխոսեի ավելի լայն, գլոբալ մասշտաբով: Այս առումով ոչ ոք չի կարող որևէ նախադեպ անվանել»,- շեշտել է Պեսկովը:
Նրա խոսքերով` 2024 թվականից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման երկարացումը պետք է որոշվի բացառապես տնտեսական շահութաբերությամբ:
«Սա բացառապես տնտեսական իրագործելիության և շահութաբերության խնդիր է»,- ասել է Պեսկովը:
Կարծիքներ