Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հրահատի Հակոբյանը հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հրահատի Հակոբյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,-ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ