Լավրովն ու Ֆիդանը պայմանավորվել են սերտ շփումներ ունենալ
Փետրվարի 6-ին Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Քննարկվել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։ Հաստատվել է քայլերի սերտ համակարգման կարևորությունը, այդ թվում՝ միջգերատեսչական ձևաչափով։
Քննարկվել է իրավիճակը Սիրիայում և նրա շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ ընթացիկ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրների, ներառյալ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վերաբերյալ:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները վերանայել են առաջիկա շփումների ժամանակացույցը։
Կարծիքներ