Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 7-ին ԿԸՀ-ի հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։
Կարծիքներ