ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի լիազորությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ավագանու մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին:
«Անբասիր ծառայության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր: Դիմումը, մասնավորապես, պայմանավորված է նրա երկրից բացակայություններով և զբաղվածությամբ»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ