Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման նախապատրաստության մասին

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման նախապատրաստության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսիի և ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի միջև երկխոսություն է հաստատվել, և կողմերի թիմերը կսկսեն նախապատրաստվել հանդիպումը կազմակերպելուն։

Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ Կիևում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացած մամուլի ասուլիսում։

 

«Նախագահ Զելենսկու և նորընտիր նախագահ Թրամփի միջև երկխոսությունն արդեն հաստատված է։ Հենց հեռախոսազրույցի արագությունն ուղղակի վկայում է երկրների ղեկավարների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ուղիղ երկխոսության մասին, որն արդեն հաստատվել է, կա և շարունակվում է», - մեջբերում է նրա խոսքերը «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

 

Նրա խոսքով՝ քննարկվել են «առաջնորդների մակարդակով ապագա շփումները» Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում