Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 4000 շենք է վնասվել
Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել է մոտ 4000 շենք, այս մասին նախօրեին հայտնել է Լիբանանի ներքին անվտանգության վարչությունը, գրում է korrespondent.net կայքը։
Երկրի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է, որ նախնական գնահատականների համաձայն՝ Լիբանանի կրած վնասի չափը գերազանցում է 15 միլիարդ դոլարը։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Կարծիքներ